Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ

Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex-ի մասնագետները շարունակում են ակտիվ մասնակցել միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին, այդ թվում՝ ապրիլի 9-11-ը Փարիզում կայացած Paris Blockchain Week-ին և ապրիլի 18-19-ը Դուբայում կայացած Token 2049-ին:

TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի կրիպտո էկոհամակարգի առաջատարներին միավորում է Սինգապուրում և Դուբայում՝ առաջարկելով քննարկել և փոխանակել գաղափարներ, զարգացնել համայնքը և կրիպտո ոլորտը:

_MG_0013.jpg (14.63 MB)

Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին, AKNEYE-ին, էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնին, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել և բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։

_MG_0022.jpg (8.45 MB)

«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը», - նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը:

_MG_0342.jpg (9.64 MB)

Փարիզյան երեք հագեցած օրերի ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Ընթացիկ հակասությունները և դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» և «Էթիկական նկատառումները և սոցիալական հետևանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով:

_MG_0415.jpg (10.59 MB)

Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաև տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները և Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը մասնակցել են  թեմատիկ քննարկումների, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և Web3 ոլորտի այլ թեմաներից։

_MG_9946.jpg (9.55 MB)

Նշվում է, որ Paris Blockchain Week-ը բլոկչեյն ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որը միավորում է լավագույն բիզնես ղեկավարներին, ներդրողներին, անհատ ձեռներեցներին և ծրագրավորողներին բլոկչեյն ոլորտում գործակցության նպատակով։

_MG_9955.jpg (6.09 MB)

Fastex-ը մշտապես ոլորտի զարգացումների առաջնագծում է՝ համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումներում ներկայացնելով էկոհամակարգի Web3 տեխնոլոգիական լուծումները:

DSC06337.jpg (2.94 MB)

IMG_9268.JPG (832 KB)

IMG_9270.JPG (657 KB)

IMG_9271.JPG (669 KB)

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր ftNFT առևտրային հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]